Աստանայում Պուտինը երկկողմ բանակցություններ կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Չինաստանի առաջնորդների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա, որտեղ կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին։


Այցի շրջանակներում ՌԴ նախագահը կանցկացնի նաև մի շարք երկկողմ բանակցություններ, մասնավորապես՝ Չինաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների հետ։


Ղազախստան են ժամանել նաև ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։


ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 3-4-ը Աստանայի Անկախության պալատում։